Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Թրամփն առաջատար է բոլոր «ճոճվող» նահանգներում

Թրամփն առաջատար է բոլոր «ճոճվող» նահանգներում
27.10.2024 | 12:38

Իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն «ճոճվող» բոլոր նահանգներում, այլև՝ ընտրողների շրջանում: Նման պատկեր է արձանագրվել մի քանի տասնյակ սոցհարցումների միջինացված թվով:

Իհարկե, դեռ 10 օր կա, և շատ բան կարող է փոխվել, բայց սա պատմական պահ Է:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 4035

Մեկնաբանություններ